կարևոր
3721 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-27 11:10

Խրամորթում գյուղը լքելու բարբաջանքները դադարել են. խաղաղապահները դեռ բանակցում են

Խրամորթում գյուղը լքելու բարբաջանքները դադարել են. խաղաղապահները դեռ բանակցում են

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակնեչօ պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը հայտնում է, որ Խրամորթում ռուս խաղաղապահները դեռ բանակցում են թշնամու հետ:

«Սիրելի հայրենակիցներ, Երեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»:

Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի: Այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով:

ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը»,- հայտնել է նա:

Ինչպես հայտնել ենք, արդեն թշնամին Խրամորթում բարձրախոսներով բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։

Հիշեցնենք, որ մեկ այլ միջադեպ էլ Խրամորթում  տեղի էր ունեցել փետրվարի 16-ին: Ադրբեջանական զինված ուժերն զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին: 

Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: