Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Քննարկվել են Հայաստանի սահմանների կայունության և անվտանգության ապահովման հարցերը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտների շուրջ, այդ թվում՝ կայունությունն ու անվտանգությունը սահմանին ապահովելու հարցը։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդի հարցերին։
ՀՀ կառավարությունից հավելում են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր: Քննարկել են նաև ապրիլին նախատեսված Փաշինյանի՝ Ռուսաստան պաշտոնական այցի հետ կապված օրակարգային հարցեր: