կարևոր
3022 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-26 20:13

«Դեպի Սյունիք» ռազմավարական ծրագրի աշխատանքները մեկնարկել են նաև Գորիսում

«Դեպի Սյունիք» ռազմավարական ծրագրի աշխատանքները մեկնարկել են նաև Գորիսում

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտնում է, որ «Դեպի Սյունիք» ծրագրի աշխատանքները մեկնարկել են նաև Գորիսում.

«ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի անդամ ընկեր Հովսեփ Տեր Գեորգյանի, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության եւ «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակներում «Վերելք Սյունիք»-ի պատասխանատու ընկերներով այցելեցինք Սյունիքի Կապան եւ Գորիս քաղաքներ:

Կապանում աշխատանքների մեկնարկից եւ հաջող ընթացքից կես տարի անց, պատրաստվում ենք աշխատանքներ սկսել Գորիսում»,- հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդականի գրասենյակից:  

«Դեպի Սյունիք» ծրագրի հիմնական նպատակն է Դաշնակացական աշխարհասփյուռ երիտասարդական ներուժը կենտրոնացնել Սյունիքում: Այս ռազմավարական ծրագրի մասը կազմող «Վերելք Սյունիք» ծրագիրը մեկնարկել է 2021թ-ի հոկտեմբերի 12-ին, որն էլ եզրափակվել է բիզնես ճամբարով 2022 թ․ հունվարի 12-ին Կապանում։ 

Սյունիքի երիտասարդների ներուժը բացահայտող ձեռներեցության ծրագիրը նախաձեռնել և կազմակերպել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը՝ Revolve Consulting-ի և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հետ համատեղ:

Ծրագիրը հիմնված է «Վերելք Արցախ» նախափորձի վրա եւ նպատակ է հետապնդում Սյունիքում ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդներին տրամադրել գիտելիք և սկզբնական ներդրում, որպեսզի երիտասարդներն իրականություն դարձնեն իրենց բիզնես գաղափարները և գործնական ներդրում ունենան համայնքների զարգացման և բարգավաճման գործում։ Ծրագիրը նաև միջոց է պայքարելու Սյունիքում պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական մարտահրավերների եւ արտագաղթի միտումների դեմ: