կարևոր
3952 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-26 18:06

Թուրքիան միջնորդի դեր է առաջարկում Ռուսաստանին և Ուկրաինային

Թուրքիան միջնորդի դեր է առաջարկում Ռուսաստանին և Ուկրաինային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հետ  քննարկել է Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

Մևլութ Չավուշօղլուն թուրքական միջնորդությունն է առաջարկել բանակցությունների համար։ Նա, մասնավորապես, ասել է, որ եթե կողմերը ցանկանան, Թուրքիան պատրաստ է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ կազմակերպել։

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները։ Էրդողանը Զելենսկիին ասել է, որ ջանքեր է գործադրում զինադադար հայտարարելու համար։