կարևոր
6154 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-26 16:43

Հայաստանի արտգործնախարարությունը հերքում է

Հայաստանի արտգործնախարարությունը հերքում է

Ադրբեջանական և ուկրաինական սոցիալական ցանցերում տարածվող այն լուրը, թե իբր Խարկովում ուկրաինացի ուժայինները ձերբակալել են հայկական ԶՈՒ ծառայողի, ամբողջովին ապատեղեկատվություն է:

Այս մասին 24News-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: 

«Ամբողջովին ապատեղեկատվություն է», - համապատասխան հարցին ի պատասխան նշեց նա:

Նշենք, որ ադրբեջանական ու ուկրաինական սոցիալակա ցանցերում շատ ակտիվ տարածվում է լուր, թե իբր Խարկովում հայկական բանակի ծառայող է ձերբակալվել, որի նպատակն է ցույց տալ, թե իբր մեր ԶՈՒ-ն մասնակցում է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններին:

Նկարում պատկերված է ձերբակալված մի տղամարդ, որի մոտ հայտնաբերել են ՀՀ ՊՆ զինվորական գրքույկ: Այս դեպքում սա հնարավոր է լինի տարրական մոնտաժ՝ արված մեր «հարևանների» կողմից, կամ էլ հատուկ գործողություն, որի նպատակն է հավելյալ լարվածություն ստեղծել Ուկրաինայում բնակվող հայկական համայնքի համար: