01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Լա Մանշում կալանավորվել է բեռնատար նավը, որը ենթադրաբար պատկանում է ռուսական ընկերությանը, հաղորդում է AFP-ն:
Ենթադրվում է, որ Նորմանդիայում մաքսատան կողմից կանգնեցված նավը պատկանում է ռուսական ընկերությանը, որը ԵՄ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվել Մոսկվայի դեմ:
Առևտրային նավn ուղղորդվել է դեպի Բուլոն-սյուր-Մեր (Պաս դե Կալե)
Լա Մանշում կալանված նավի նավապետը կապ է հաստատել Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան հետ, հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունից։
Ռուսաստանի դեսպանատանը ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ ռուսական բեռնատար նավը կալանավորվել է Լա Մանշում, զանգ է ստացվել նրա նավապետից, դիվանագիտական առաքելությունն անմիջապես դիմել է Ֆրանսիայի իշխանություններին՝ իրավիճակը պարզաբանելու համար։
Լրատվամիջոցը հայտնում է , որ կալանավորված ռուսական Baltic Leader նավը, ըստ ծովային դատախազության, թույլտվություն է ունեցել նավարկել Ֆրանսիայի ջրերում։