26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Արդեն երկրորդ օրն է թշնամին, որ GPS֊ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղապետի խոսքով` միջադեպի մասին տեղյակ են ռուս խաղաղապահները, բանակցություններ են ընթանում նման միջադեպերը բացառելու համար:
Ի դեպ հայկական կողմից պաշտոնական որևէ արձագանք դեռևս չկա:
Հիշեցնենք, որ մեկ այլ միջադեպ էլ Խրամորթում տեղի էր ունեցել փետրվարի 16-ին: Ադրբեջանական զինված ուժերն զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին:
Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: