կարևոր
4351 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-26 12:36

Հայաստանում այսպիսի խոր տնտեսական հետընթաց չի գրանցել 2001 թվականից ի վեր. ուսումնասիրություն

Հայաստանում այսպիսի խոր տնտեսական հետընթաց չի գրանցել 2001 թվականից ի վեր. ուսումնասիրություն

Լույս հիմնադրամը հրապարակել է միջազգային կառույցների կողմից  հրապարակված տնտեսական ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը: Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Տնտեսական ազատության ինդեքս-ը 2001թվականից ի վեր Հայաստանում երբեք այնպես խոր հետընթաց չի գրանցել և չի հայտնվել այնպիսի ցածր մակարդակում, ինչպես այս տարի:

«Ի դեպ, ՀՀ դիրքը ևս միջազգային վարկանիշային աղյուսակում նշված ժամանակահատվածում երբեք չի եղել այսքան ցածր:

2022թ. ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով և կազմել 65.3 միավոր, ինչի արդյունքում համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը:

Հետընթացի արդյունքում Հայաստանը տնտեսապես հիմնականում ազատ երկրների խմբից հայտնվել է չափավոր ազատ երկրների շարքում»- նշվում է հիմնադրամի ներկայացրած ամփոփման մեջ:

Հիմնադրամը նշում է նաև, որ ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին. համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ:

Երկրորդ. ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը: