կարևոր
3541 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-26 12:18

Կառավրությունը 3,5 մլրդ դրամ է հատկացրել «պադավատների» համար. իսկ աղետի գոտուն հատկացվելիք 3 մլրդ ի՞նչ եղավ. պատգամավոր

Կառավրությունը 3,5 մլրդ դրամ է հատկացրել «պադավատների» համար. իսկ աղետի գոտուն հատկացվելիք 3 մլրդ ի՞նչ եղավ. պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Երեկ երկու լուր կարդացի․

1) ՔՊ-ական պատգամավորները, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, այցելել են Գյումրի և

2) կառավարությունը շուրջ 3,5 մլրդ դրամ է հատկացրել ծառայողական մեքենանաներ՝ «պադավատներ», ձեռքբերելու համար։

Թվում է, թե իրար հետ որ մի առնչություն չունեն։ Բայց դա միայն թվում է։

2019-ի ամռանը Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է 3 մլրդ դրամ հատկացնել՝ աղետի գոտու բնակարանային խնդիրները լուծելու համար։ Հատկացրե՞ց, լուծե՞ց․․․․ Այս 4 տարվա ընթացքում Գյումրիում քանի՞ ընտանիք պետությունից անվճար բնակարան ստացավ, քանի՞ ընտանիք դոմիկից տուն տեղափոխվեց․․․

Հիմա գնացել, շոու են քաղաքում սարքում։ Այդքան մտահոգ եք, պադավատ առնելու փոխարեն մարդկանց համար տներ հատկացրեք»- գրում է պատգամավորը։