Օր երրորդ. ռուսական զորքերը մտել ել Մելիտոպոլ, Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Զելենսկին Բանկովոյից դիմել է ուկրաինացիներին
Washington Post-ը հայտնել է Զելենսկուն Կիեւից տարհանելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին
Ռուս զինվորականներն առանց դիմադրության մտել են Մելիտոպոլ,
Կատաղի մարտեր են ընթացել Կիևից հարավ-արևմուտք գտնվող Վասիլկով քաղաքում, որտեղ կա նաև ավիաբազա։ Կիևի արվարձաններում փոխհրաձգություն է եղել։ Մարտեր կամ փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև երկրի հարավում՝ Նովայա Կախովկայում, Խերսոնում և Օդեսայի շրջանում։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ խոցվել է ռուսական զինված ուժերի կողմից։
ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան պաշտոնապես հայտարարել են նոր պատժամիջոցների մասին, որոնց թվում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անհատական պատժամիջոցները։
Բայդենը հանձնարարել է 600 միլիոն դոլարի «անհապաղ օգնություն» հատկացնել Ուկրաինային։ Բացի այդ, Բայդենի վարչակազմը Կոնգրեսին խնդրել է հաստատել Ուկրաինային 6,4 միլիարդ դոլարի չափով մարդասիրական և ռազմական օգնության փաթեթը։
Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը դատապարտում է Ուկրաինայի վրա իր հարձակումը։
Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել Բուլղարիայի, Լեհաստանի և Չեխիայի կողմից իր օդային տարածքը փակելու մասին և գնահատում է հետագա գործողությունները, հայտնել է ռուսական ավիաընկերության աղբյուրը։
Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Համապատասխան հրամանագրերը ստորագրել է երկրի նախագահ Ասլան Բժանիան։