կարևոր
1954 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-25 22:04

FB դժվար օրերը Ռուսաստանում

FB դժվար օրերը Ռուսաստանում

Փետրվարի 25-ից սկսած՝ Ռոսկոմնադզորը «քայլեր է ձեռնարկում Facebook սոցիալական ցանցի հասանելիության մասնակի սահմանափակման ուղղությամբ»։ Ինչպես վստահեցնում են գերատեսչությունից, դա իրականացվում է Գլխավոր դատախազության որոշման հիման վրա։

Այսօր Ռուսաստանի Դաշնության դատախազությունը Facebook-ը մասնակից է ճանաչել «մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման» մեջ։

Պատճառը սոցիալական ցանցի կողմից ռուսական պետական լրատվամիջոցների՝ «Звезда» հեռուստաընկերության, РИА Новости-ի, «Лента.ру» и «Газета.ру» պաշտոնական օգտահաշիվների սահմանափակումն է։

Facebook սոցիալական ցանցի վերաբերյալ Գլխավոր դատախազության որոշման համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ից Ռոսկոմնադզորը, օրենքով սահմանված կարգով, միջոցներ է ձեռնարկում մասնակիորեն սահմանափակելու մուտքը։