Միջազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել միջազգային բոլոր մրցաշարերը Բելառուսից և Ռուսաստանից տեղափոխել մեկ այլ երկիր, ինչպես նաև մրցաշարերի ժամանակ չկախել Ռուսաստանի ու Բելառուսի դրոշները։
Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որը 2022 թվականին պետք է անցկացվեր Ռուսաստանում, կանցկացվի մեկ այլ երկրում։
Անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբը խզել է «Աէրոֆլոտ»-ի հետ պայմանագիրը, որի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիան։ Ավիաընկերությունը ֆուտբոլային ակումբի հովանավորներից մեկն էր։
Ռեգբիի եվրոպական ֆեդերացիան կասեցրել է Ռուսաստանում մրցաշարերի և հանդիպումների կազմակերպումը։
Այսօրվա արտահերթ նիստում ՈւՖԵԱ-ն որոշում կայացրեց 2021/22 ՈՒԵՖԱ-ի տղամարդկանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխել Սանկտ Պետերբուրգից Փարիզի արվարձան Սեն-Դենի: Խաղը կկայանա «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, ինչպես նախանշված էր, շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, 21:00-ին CET:
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան (FIS) արգելել է ռուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին ՌԴ դրոշի ներքո և օրհներգով։