կարևոր
3025 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-25 16:04

Արցախում վտանգված է հայկական մշակութային ժառանգությունը. բողոքի ակցիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենակի առջև բողոքի ձայն է բարձրացնում՝ Արցախի հայկական մշակութային հուշարձանների ինքնությունը պահպանելու պահանջով։ Միության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնությունը վտանգված է։ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով և լայն թափով իրականացվում է մշակութային հերթական ցեղասպանությունը։ Այդ ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից որևէ առարկայական քայլեր չեն ձեռնարկվում։ Արցախը հայությանն է և հայությունն ինքը պետք է հետամուտ լինի Արցախի հայկականության պահպանման գործում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պահպանելու համար մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, անհրաժեշտ ենք համարում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրավիրելու մասնագիտացված կազմակերպությունների ուշադրությունը մշակութային ցեղասպանության վրա։

Ելնելով վերոնշալ համոզումներից, սկսում ենք թշնամու կողմից օկուպացված տարածքներում գտնվող պատմամշակութային հայկական ժառանգության պահպանման պահանջով ձեռնարկումների շարք.

Փետրվարի 25-ին, ժամը՝ 16։00-ին հրավիրում ենք հավաք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենակի առջև՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու և ՅՈւՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչին ներկայացնելու մեր պահանջները»։