28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ՎՏԲ-Հայաստան բանկն այս պահին շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ: Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա: Նշված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները:
Կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր-բանկերից:
Հաճախորդներին, ովքեր այժմ գտնվում են արտերկրում, խորհուրդ է տրվում կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,- հավաստիացնում են բանկից::
Հիշեցնենք, որ ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների, երեկ ԱՄՆ խիստ պատժամիջոցներ է սահմանել ռոսական մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնց թվում է նաև ՎՏԲ բանկը: