24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այս պահի դրությամբ որեւէ ճշգրտված տեղեկություն չունի ռուս-ուկրաինական հակամարտությունում զոհված ՀՀ քաղաքացիների մասին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նման տեղեկության առկայության դեպքում, մենք կտեղեկացնենք»,- նշեց Հունանյանը։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն է տարածվել, որ Խարկովում ռուսական կողմից զոհվել է տանկիստ, ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը։
Երեկե Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ։
Հեռախոսահամարներ.
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782