Այսօր ՆԱՏՕ-ն հրատապ գագաթաժողով կանցկացնի: Քննարկվելու է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները կհանդիպեն ուրբաթ՝ 2022 թվականի փետրվարի 25-ին, հեռավար ձևաչափով՝ քննարկելու իրավիճակը Ուկրաինայում և նրա շուրջը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ գագաթնաժողովը կղեկավարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս։
Հինգշաբթի Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունն Ուկրաինայում և գնալ բանակցությունների ճանապարհով։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի հիմնական առաքելությունը դաշնակիցներին պաշտպանելն է։
ՆԱՏՕ-ի հրատապ գագաթնաժողովը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: