Թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին` թվիթերյան իր էջում գրառում անելով։
«Կանգնած եմ բարեկամ Ուկրաինայի ազնիվ ժողովրդի կողքին, որը դաժանորեն բռնազավթվել է ողջ աշխարհի աչքի առաջ։ Եթե չկանխենք այս ամենը, վաղը պատերազմը թակելու է բոլոր դռները։ Ամբողջ աշխարհը պետք է գործի, քանի դեռ ուշ չէ պաշտպանել անմեղ ու խաղաղ բնակիչներին»,-գրել է Բայրաքթարը։
Հիշեցնենք, որ այս ընկերության արտադրած անօդաչու սարքերի գործադրման հետևեանքվ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերված պատերազմում հազարավոր հայ զինվորներ նահատակվեցին:
Վերջերս նաև Ուկրաինան ավելացրեց բայրաքթարների արտադրության ծավալները:
Երեկ ռուսական կողմը հայտնեց, որ Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական մարտական ուղղաթիռ և չորս «Բայրաքթար» TB-2 հարվածային անօդաչու թռչող սարք: