«Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»: Ուղիղ մեկ տարի առաջ այս հայտարարությամբ Զինված ուժերի չորս տասնյակից ավել սպա պահանջում էր Փաշինյանի հրաժարականը:
Լարվածությունը սրվել էր ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո: Փաշինյանը հայտարարություն տարածեց պատերազմին չկրակած Իսկանդերների մասին, որը հետագայում տարբեր կերպ ձևափոխեց: Իսկանդերի մասին Փաշինյանի հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Փաշինյանն ասել էր, թե ռուսական օպերատիվ-մարտավարական համալիրների հրթիռներն իբրև թե 10 տոկոսով են աշխատել։ Զինվորականներն այս հայտարարությունը որակեցին չիմացության արդյունք: ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ պատերազմում չեն կիրառվել Իսկանդերներ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին, հայտարարություն տարածեց՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ և պահանջեց կառավարության ու Փաշինյանի հրաժարականը:
Փաշինյանն այս հայտարարությունը զինված հեղաշրջում անվանեց և սկսեց համատարած պաշտոնանկությունները: ԳՇ պետի Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը շատ արագ ուղարկում է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվում է ստորագրել այդ դիմումը:
Այս մեկ տարվա ընթացքում Գլխավոր շտաբում պաշտոնանկությունները շարունակվեցին, և պատահական չընտրված այս օրը ևս՝ երեկ պաշտանանկ արվեցին Զինված ուժերի վարչության պետեր.
Երեկ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով պաշտոնից ազատվել են նաև՝
Շատերը Փաշինյանի քայլերն անվանում է հստակ և նպատակադրված բանակի կազմաքանդում և վրեժ՝ իր հրաժարականը պահանջած գեներալներից...