Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 25-ի գիշերը, 27-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:
Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավային` 5-10 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի կբարձրանա ևս 1-2 աստիճանով։