կարևոր
4357 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-24 23:18

Այս պահից սկսվում են կործանարար պատժամիջոցները. քիչ առաջ ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահից սկսվում են կործանարար պատժամիջոցները. քիչ առաջ ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Սպիտակ տանն ավարտվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ճեպազրույցն Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված։

Նախագահ Բայդենը հայտարարել է, որ «չի պլանավորում խոսել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Պուտինի ընտրությունը՝ միանգամայն անհիմն պատերազմ սկսելու Ուկրաինայի դեմ, Ռուսաստանին կթուլացնի, իսկ մնացած աշխարհը՝ ավելի ուժեղ կդառնա»:

Բայդենը հայտարարեց, որ այս պահից սկսվում են կործանարար պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, որն ակնկալում է նաև դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման արգելք։

«Մենք կսահմանափակենք Ռուսաստանի՝ դոլարով, ֆունտով և իենով բիզնես անելու հնարավորությունը: Կդադարեցնեք ռուսական բանակը ֆինանսավորելու և աճեցնելու ունակությունը, կխաթարենք 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական տնտեսության մեջ մրցելու նրանց կարողությունը:

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի նկատմամբ, որոնք միասին ունեն մոտ 1 տրիլիոն դոլարի ակտիվներ: Մենք նաև արգելափակում ենք ևս չորս խոշոր բանկ: Դա նշանակում է, որ Ամերիկայում նրանց ունեցած բոլոր ակտիվները կսառեցվեն»,-իր խոսքում մասնավորապես նշեց ԱՄՆ-ի նախագահը։