17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Չեռնոբիլի ատոմակայանը գրավել են ռուսական ուժերը, քիչ առաջ ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
«Անհնար է ասել, որ Չեռնոբիլի ատոմակայանը անվտանգ է ռուսների բոլորովին անիմաստ հարձակումից հետո»,- ասել է նա։
«Սա այսօր Եվրոպայի ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- ասել է Պոդոլյակը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն իր թվիեթրյան էջում հայտնել է, որ ոուսական ուժերը փորձում են գրավել Չորնոբիլի ատոմակայանը։
«Մեր պաշտպաններն իրենց կյանքը տալիս են, որ 1986-ի ողբերգությունը չկրկնվի։ Այս մասին ես տեղեկացրել եմ Շվեդիայի վարչապետին։ Սա պատերազմ է՝ հայտարարված ողջ Եվրոպային»,-գրել է Զելենսկին։