Լիտվայի սեյմը (խորհրդարանը) հաստատել է մինչև մարտի 10-ը արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը:
Այսօր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հրամանագիր էր ստորագրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին և խնդրել էր խորհրդարանին հաստատել այն։
«Այսօր ես հրամանագիր եմ ստորագրում արտակարգ դրություն մտցնելու մասին, որը Սեյմը կհաստատի արտահերթ նիստում... Մենք խոսում ենք Լիտվայի արտաքին անվտանգության մասին, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն երաշխավորվի»,-հայտարարել է երկրի նախագահը՝ LRT հեռւստաընկերության եթերում։