20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին։ Այս մասին նա հայտարարել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։
«Կիևում այսօրվանից պարեկային ժամ է մտցվում՝ 22։00 -ից մինչև 07։00-ն։ Դա հարկադրված, բայց ռազմական իրավիճակի պայմաններում անհրաժեշտ քայլ է՝ մայրաքաղաքի բնակիչների անվտանգության տեսանկյունից։ Հասարակական տրանսպորտը պարետային ժամի ընթացքում չի գործի, իսկ մետրոպոլիտենի կայարանները կծառայեն որպես ապաստարաններ՝ շուրջօրյա ռեժիմով»,- գրել է Կլիչկոն՝ Տելեգրամի իր ալիքում։
Նույն օրը ավելի վաղ Կիևի քաղաքապետարանը հայտարարել էր քաղաքում օդային տագնապի մասին։ Տեղի բնակիչներին հորդորել են գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարան։