կարևոր
5593 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-24 18:51

Ռուսական ռազմական գործողության առաջին 12 ժամը. ամփոփում

Ռուսական ռազմական գործողության առաջին 12 ժամը. ամփոփում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: 

Ներկաայցնում ենք ՌԻԱ Նովոստի-ի գործակալության ամփոփումը ռազմական գործողություններից.

▪️ Ռուս զինվորականները ռազմական աջակցություն են ցուցաբերում Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ժողովրդական աշխարհազորայիններին, որոնք ճեղքել են Կիևի անվտանգության ուժերի պաշտպանության առաջին գիծը և անցել հակահարձակման, ըստ ՊՆ-ի, Լուգանսկի ուժերը հատել են Սևերսկի Դոնեցկը և շարժվում են դեպի Շչաստյա, Դոնեցկինը՝ Վոլնովախա:

▪️ ՌԴ պաշտպանության նախարարությունից, հայտնել են, որ ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ուկրաինական բանակի ավիացիան խոցված են գերճշգրիտ զենքերով, ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին.

▪️ Ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի 74 ցամաքային ռազմական ենթակառուցվածքային օբյեկտն, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռազմածովային բազա և S-300 և Buk-M1 հակաօդային պաշտպանության համակարգերի 18 ռադիոտեղորոշիչ կայաններ, խոցվել է մարտական ​​ուղղաթիռ և 4 Bayraktar անօդաչու թռչող սարք

▪️ Լուգանսկին և Դոնեցկին հայտնում են, որ ուկրաինացի զինվորականները կամավոր հանձնում են իրենց զենքերը, ոմանք անցնում են իրենց կողմը, հայտնում են նաև, որ ուկրաինացի սահմանապահները լքել են ռուս-ուկրաինական սահմանի բոլոր ստորաբաժանումները:

▪️ Շոյգուն կարգադրել է, որ ռուս հրամանատարները հարգանքով վերաբերվեն ուկրաինացի զինվորականներին
 
▪️ Դոնեցկից խաղաղ բնակչության տարհանումը դադարեցվել է:

▪️ Ուկրաինան սկսել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու ընթացակարգը, գործերի ժամանակավոր հավատարմատարը հետ է կանչվել Կիև, իսկ բոլոր ռուս դիվանագետները գիշերը տարհանվել են Ուկրաինայից։

▪️ Թանգարանային արժեքավոր ցուցանմուշները պատրաստ են տարհանման, դրանք կտեղափոխվեն հենց դրա անհրաժեշտությունը լինի, հայտնում է Ուկրաինայի մշակույթի նախարարությունը։

▪️ Երկինքը փակ է Ուկրաինայի, Ռուսաստանի հարավում, Մոլդովայի և Բելառուսի մի մասի վրա, փակ է ուկրաինական նավահանգիստների մեծ մասը, բաց է Կերչի նեղուցը, սակայն Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ հրթիռակոծության է ենթարկվել Կիևի ուժերից: