24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական մարտական ուղղաթիռ և չորս «Բայրաքթար» TB-2 հարվածային անօդաչու թռչող սարք, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Խոցվել է մարտական ուղղաթիռ և չորս «Բայրակտար» TB-2 գրոհային անօդաչու թռչող սարքեր», - ասել է Կոնաշենկովը։
ՌԴ ՊՆ-ից նաև հայտնում են 74 օբյեկտի ոչնչացման մասին, որոնք տեղակայված են ցամաքին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, երեք հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազա, ինչպես նաև С-300 և «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոտեղորոշիչ կայաններ»,- ասել է նա։