կարևոր
2842 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-24 17:33

Հունաստանի նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութը հասել է Հայաստան

Հունաստանի նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութը հասել է Հայաստան

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հունաստանի կառավարության` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Մոդեռնա» ընկերության 35 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի ուղեբեռը հասել է Հայաստան:

Նվիրաբերությունն իրականացվել է Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: