ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Զինված ուժերում նոր նշանակումներ են արվել.
- Արմեն Գյուզալայնը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
- Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:
- Վաչագան Ներսեսյանը նշանակվել է Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ:
- Գոռ Նիկոյանը նշանակվել է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ:
- Կարեն Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
- Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
- Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր պաշտոնից ազատվել են ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և ՊՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ինչպես նաև Զինված ուժերի վարչության պետեր.
- Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը,
- Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը,
- Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը: