ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել են՝
- Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը,
- Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը,
- Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը,
- Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով, Արտակ Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: