30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով, Արտակ Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից», - ասված է հրամանգրում:
Հիշեցնենք, որ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն Արտակ Դավթյանը որպես մեղադրյալ է ներգրավված «անորակ հրթիռների» գործով, որում ներգրավված է նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը կրկին ստաձնել էր 2021 մարտին, ըստ կառավարության, իրավունքի ուժով, երբ դադարեցվել էր Օնիկ Գասպարյանի լիազորությունները:
Նշենք նաեւ, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնում է եղել նաև 2018թ. մայիսի 24-ից մինչև 2020-ի հունիսի 8-ը: