20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել կոալիցիա կազմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Գրում է Զելենսկին՝ հավելելով , որ շարունակում է բանակցությունները աշխարհի ղեկավարների հետ.
«Աջակցություն եմ ստացել Քաթարի էմիրից. Աշխարհը մեզ հետ է»,- Twitter-ի իր էջում նշում է նա։
Ավելի վաղ Զելենսկին աշխարհին կոչ է արել անհապաղ կանգնեցնել Պուտինի՝ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի դեմ պատերազմը։
«Ստեղծեք հակապուտինյան կոալիցիա: Անհապաղ պատժամիջոցներ սահմանել: Պաշտպանություն և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Փակեք օդային տարածքը: Աշխարհը պետք է Ռուսաստանին պարտադրի խաղաղության»,-գրել է Ուկրաինայի ղեկավարը։