20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ուկրաինան մինչև մարտի 3-ը փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Վիլչա սահմանային անցակետը, հայտնում է BelTA-ն՝ հղում անելով Բելառուսի պետական սահմանային կոմիտեի Telegram ալիքին։
«Ուկրաինական կողմից Պետական սահմանային կոմիտեից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի հրամանի համաձայն՝ փետրվարի 24-ի ժամը 00.00-ից Վիլչայի սահմանային անցակետը (բելառուսական կողմից՝ Ալեքսանդրովկա) փակ է մինչև ս. մարտի 3-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկայումս Ուկրաինայի հետ սահմանին գործում են հետևյալ ճանապարհային անցակետերը՝ Մոկրանի (Դոմանովո), Կոմարին (Սլավուտիչ), Նովայա Գուտա (Նովյե Յարիլովիչ), Վեսելովկա (Սենկովկա):
«Խորհուրդ ենք տալիս այս տեղեկատվությունը հաշվի առնել արտերկիր ուղևորություններ պլանավորելիս: Անցակետերի դիմաց տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը օպերատիվ կերպով տեղադրվում է սահմանապահ գործակալության ինտերնետային պորտալում»,- նշել են սահմանային կոմիտեից: