կարևոր
2950 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-24 11:50

Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը. Սպիտակ տան պատասխանը

Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը. Սպիտակ տան պատասխանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է պատերազմը, որը կհանգեցնի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Վերջինս նաև հայտարարել է, որ աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«Ողջ աշխարհի աղոթքներն այս գիշեր Ուկրաինայի ժողովրդի հետ են, քանի որ նրանք ենթարկվում են ռուսական ռազմական ուժերի կողմից անհիմն և չարդարացված հարձակման: Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Միայն Ռուսաստանը է պատասխանատու այն մահերի ու ավերածությունների համար, որը կբերի այս հարձակումը։  Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական կերպով: Աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին։

Այսօր երեկոյան ես կհետևեմ իրավիճակին Սպիտակ տնից և կշարունակեմ կանոնավոր թարմացումներ ստանալ իմ ազգային անվտանգության թիմից: Վաղն առավոտյան կհանդիպեմ G7-ի իմ գործընկերների հետ, այնուհետև կխոսեմ ամերիկացի ժողովրդի հետ՝ հայտարարելու հետագա հետևանքների մասին, որոնք Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կպարտադրեն Ռուսաստանին Ուկրաինայի և համաշխարհային խաղաղության և անվտանգության դեմ ագրեսիայի անտեղի ակտի համար: Մենք նաև կհամակարգենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ուժեղ, միասնական պատասխան, որը կզսպի Դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա: Այսօր երեկոյան ես և Ջիլն աղոթում ենք Ուկրաինայի խիզախ և հպարտ ժողովրդի համար»,- ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։