կարևոր
2857 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-24 11:35

Լուկաշենկոն շտապ խորհրդակցություն է անցկացնում

Լուկաշենկոն շտապ խորհրդակցություն է անցկացնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ Լուկաշենկոն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հեռախոսազրույց են ունեցել. «Այսօր առավոտյան, մոտավորապես ժամը 5-ին, տեղի է ունեցել Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է բելառուս պաշտոնակցին Ուկրաինայի սահմանին եւ Դոնբասում տիրող իրավիճակի մասին»։

Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրենց վրա հարձակվել է հենց Բելառուսի աջակցութամբ։