17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Այս մասին տեղեկանում ենք դեսպանության թվիթերյան էջից, որտեղ մասնավորապես ասված է․
«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»։
«DailySabah»-ը հայտնում է, որ Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված
«Սպասվում է, որ հինգշաբթի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախագահական համալիրում Անվտանգության խորհրդի նիստ է գումարելու։ Նիստի ընթացքում գնահատական է տրվելու Ուկրաինայի իրավիճակին։ Հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հրամանատարներ և հետախուզական պաշտոնյաներ: Ակնկալվում է, որ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հանդես կգա հայտարարությամբ»,- տեղեկացրել է թերթը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
Այս պահի ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում Դոնբասում: