կարևոր
2236 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-24 10:30

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական տեղեկությունը

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ:

Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց։

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։