կարևոր
2728 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-24 10:28

Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Սուրեն Պապիկյանը մեկնել  է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

Նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: Այս պահի ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում Դոնբասում: