կարևոր
2941 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-23 21:47

Կարդալ կարո՞ղ եք. Իրանի դիվանագիտական պատասխանն ադրբեջանցիներին

Կարդալ կարո՞ղ եք. Իրանի դիվանագիտական պատասխանն ադրբեջանցիներին

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է ադրբեջանցի պատգամավորներին. 

«Իրանական արվեստի սիմվոլ համարվող Կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակում կրկին ակտիվ դերակատարում է ստացել որպես աղոթքի վայր և հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաև՝ զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Ո՞վ կարող է դրանք կարդալ»,- գրում է դեսպանությունը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մեջբերելով դեսպանության գրառումը, գրել է. «Հայաստանում Իր անի Իսլամական Հանրապետության դեսպանության արձագանքն իրանական ճարտարապետության գոհար Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ Բաքվի բռնապետի վարչախմբի ներկայացուցչի սոցցանցային բարբաջանքներին ուղղակի սպանիչ է. դե, կարդացեք մզկիթի արձանագրությունը, եթե, իբր, ձերն է»:

Հիշեցնենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևան էր ժամանել ադրբեջանցի երկու պատգամավոր, որոնք այցելել էին Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթ, ապա՝ գրառմամաբ այն ներկայացրել ադրբեջանական և հույս հայտնել, որ «իրական տերերը շուտով կկարողանան աղոթել մզկիթում»:

Այլ ազգերի մշակութային ժառանգությունը յուրացնելու ադրբեջանական տարբերակը: Գրառումը հայերեն՝ ստորև.

«Եղանք Կապույտ մզկիթում: Ինչպես գիտենք, Իրևանում մնացած միակ ադրբեջանական հուշարձանն է: Որքան էլ որ պատերի վրա գրածները վերաբերվում են ուրիշ պետության, միևնույն է, պատերը, ճարտարապետությունը, ոգին մերն է: Հավատում ենք, որ իրական տերերը շատ շուտով կկարողանան աղոթել մզկիթում»: