կարևոր
4981 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-23 20:57

Այսօր լրանում է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռնադրության 30 տարին

Այսօր լրանում է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռնադրության 30 տարին

Այսօր լրանում է Արցախի թեմի Մարտակերտի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռնադրության 30 տարին։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը հայտնում է.

«Տեր Հովհաննեսը քահանայության բարձր կոչումը ստանձնեց Արցախյան գոյապայքարի ամենածանր ժամանակահատվածում եւ ամբողջանվեր կերպով մասնակցեց Արցախյան գոյապայքարին: Մեծ է նրա ներդրումը հատկապես Գանձասարի վանքի պաշտպանության գործում: Պատերազմից հետո երկար տարիներ ծառայության է կոչվել որպես Գանձասարի վանահայր եւ ջանադրաբար աշխատել վանքի վերականգնման եւ պայծառության համար: Այնուհետեւ ծառայության է նշանակվել Դադիվանքի վանական համալիրում եւ նույն եռանդով շարունակել աշխատել վանքի վերանորոգման ու զարթոնքի ուղղությամբ:

Մեծ էր նաեւ Տեր Հոր ներդրումը 44-օրյա պատերազմի ընթացքում: 2020թ. պատերազմից հետո Տեր Հայրը ծառայության է կոչվել Մարտակերտի շրջանի հոգեւոր հովվի պաշտոնում եւ առ այսօր շարունակում է իր նվիրյալ եւ եկեղեցաշեն ծառայությունը: Արցախի թեմի ողջ հոգեւոր դասը շնորհավորում է սիրելի Տեր Հորը եւ աղոթում, որ Աստված ուժ եւ կարողություն տա նրան՝ շարունակելու կրել Քրիստոսի ծանր, բայց քաղցր լուծը»: