կարևոր
3499 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-23 20:42

Պատժամիջոցներին կտրվի խիստ պատասխան. նման ճնշումը չի կարող ազդել մեր շահերն ամուր պաշտպանելու մեր վճռականության վրա. ՌԴ ԱԳՆ

Պատժամիջոցներին կտրվի խիստ պատասխան. նման ճնշումը չի կարող ազդել մեր շահերն ամուր պաշտպանելու մեր վճռականության վրա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը խոստանում է կոշտ պատասխան տալ ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու հետևանքով։

Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասված է։

ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցների փաթեթը (արդեն 101-րդն անընդմեջ), որը ազդում է ֆինանսական հատվածի վրա՝ ընդլայնելով այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ անձնական սահմանափակումներ են մտցվում, համահունչ է Ռուսաստանի կուրսը փոխելու Վաշինգտոնի շարունակական փորձերին։

Չնայած տարիների ընթացքում մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտելուն ուղղված ջանքերի ակնհայտ ապարդյունությանը, Միացյալ Նահանգները կրկին ռեֆլեկտիվ կերպով բռնում է սահմանափակող գործիքները, որոնք ամերիկյան շահերի տեսանկյունից անարդյունավետ և հակաարդյունավետ են։

Ռուսաստանն ապացուցել է, որ բոլոր տեսակի սահմանափակումների դեպքում ի զորու է նվազագույնի հասցնել պատճառված վնասը։ Պատժամիջոցներով ճնշումները չեն կարող ազդել սեփական շահերը պաշտպանելու մեր ամուր վճռականության վրա

Մենք հայտարարում ենք, որ ամերիկյան արտաքին քաղաքականության զինանոցում, որը միաբևեռ աշխարհի կարծրատիպերի գերին է՝ կեղծ համոզմունքով, թե Միացյալ Նահանգները դեռ իրավունք ունի և կարող է բոլորին պարտադրել աշխարհակարգի իր կանոնները, այլ միջոցներ չեն մնացել, քան շանտաժը, ահաբեկումն ու սպառնալիքը։

Համաշխարհային տերությունների՝ առաջին հերթին Ռուսաստանի և հիմնական խաղացողների վրա դա չի ազդում: Թող ԱՄՆ-ից եկող «բարձրագոչողներին» հետևեն իրենց անկախությունը իսպառ կորցրած կամակատարները ու պատվիրատուները։ Մենք բաց ենք դիվանագիտության համար՝ հիմնված փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։

Կասկած չպետք է լինի՝ պատժամիջոցներին կտրվի խիստ պատասխան։ Պարտադիր չէ, որ սիմետրիկ, բայց՝ հստակ և ամերիկյան կողմի համար զգայուն պատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։