կարևոր
4357 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-23 19:11

Դատավորների միությունը բարձր արդյունավետությամբ է գնահատում Արման Թաթոյանի աշխատանքը

Դատավորների միությունը բարձր արդյունավետությամբ է գնահատում Արման Թաթոյանի աշխատանքը

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը միության անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին՝ ժողովրդավարության, և մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության զարգացման բնագավառում անգնահատելի ներդրման համար։

«Հարգելի՛ պարոն Թաթոյան,
թույլ տվեք ՀՀ դատավորների միության անունից արտահայտել մեր խորին երախտագիտությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, և մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության զարգացման բնագավառում Ձեր անգնահատելի ներդրման համար։

Ձեր պաշտոնավարման ավարտին պետք է արձանագրենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Ձեր անհատական և ողջ անձնակազմի աշխատանքի շնորհիվ, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում բարձրացվել է նոր մակարդակի և օրինակելի է դարձել ողջ աշխարհում, առանց որի այլևս դժվար է պատկերացնել հայաստանյան իրականությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի կարևորությունն առավել ակներև դրսևորվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում։

Ձեր ղեկավարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը բարձր արդյունավետություն է արձանագրել հատկապես բնակչության առավել խոցելի խմբերի` գերիների, տեղահանվածների, այլևս սահմանամերձ համայնքների բնակիչների, հաշմանդամների, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, այն առավել մեծ կարևորություն է ստացել նաև ներկայիս օրհասական պահին, երբ վտանգված է դատական իշխանության անկախությունը` որպես ժողովրդավարության ապահովման կարևոր երաշխիք։

Սրտանց մաղթում ենք անկոտրում կամք, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ Ձեր հետագա գործունեության ընթացքում»։