24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում են ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող նախագծերը: Դրանց վերաբերյալ Հանձնաժողովը պետք է եզրակացություն ներկայացնի:
Նիստի օրակարգում ընդգրկված նախագծերն են.
1) «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին. հեղինակներն են` Վիլեն Գաբրիելյան, Անդրանիկ Քոչարյան, Արմեն Խաչատրյան
2) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին. Հեղինակ` Հայկ Սարգսյան, hիմնական զեկուցող` պատգամավոր Հայկ Սարգսյան
հարակից զեկուցողն է Վահագն Ալեքսանյանը, հրավիրված է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
3) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին. հեղինակ` Թագուհի Թովմասյան
4) «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին. հեղինակ` ՀՀ կառավարություն: Հիմնական զեկուցող` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյան, հարակից զեկուցողն է Արմեն Խաչատրյանը: