Այսօր փետրվարի 23-ն է, չորեքշաբթի: Տարվա 54-րդ օրն է։ Տարվա ավարտին մնում է 311 օր։
Պատմության այս օրը
Փետրվարի 23-ը՝ Հայրենիքի պաշտպանի օրը տոնում են Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Տաջիկստանում եւ ԱՊՀ մի շարք երկրներում: Այնխորհրդանշում է խորհրդային բանակի օրը։ Տոնվում է փետրվարի 23-ին, բացառությամբ Ղազախստանի, որտեղ տոնվում է մայիսի 7-ին։ Առաջին անգամ տոնվել է 1919 թ.՝ նշելու 1918-ին քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակի մուտքը Պետրոգրադ եւ Մոսկվա (փետրվարի 17-ին)։ 1919 թ. հունվարին որոշվել է տոնը միավորել Կարմիր բանակի ստեղծման տոնի հետ (1918, փետրվարի 18)։ 1919 թ. փետրվարի 17-ը երկուշաբթի օր էր, ուստի որոշվել է տոնը տեղափոխել առաջիկա կիրակի՝ փետրվարի 23-ին:
Դեպքեր
1886՝ Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստանում է մաքուր ալյումինիում
1893՝ Ռուդոլֆ Դիզելը իր ստեղծած շարժիչի համար ստացավ արտոնագիր
1944՝ Սովետական Միությունում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա
1945՝ Ջո Ռոզենտալը նկարել է իր հայտնի Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը պատմական լուսանկարը
1947՝ ստեղծվեց ISO ստանդարտացման միջազգային կազմակերպությունը
1992՝ XVI Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Ալբերվիլ, Ֆրանսիա)
Ծնունդներ
1685՝ Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, գերմ. երգահան, (մ. 1759)
1842՝ Կոնստանտին Պյատս, Էստոնիայի 1-ին նախագահը (մ. 1956)
1879՝ Կազիմիր Մալևիչ, ռուս նկարիչ (մ. 1935 թ.)
1893՝ Կարապետ Մելիք-Օհանջանյան, հայ բանասեր և արևելագետ (մ. 1970)
1932՝ Արթուր Թարխանյան, հայ ճարտարապետ
1944՝ Օլեգ Յանկովսկի, ռուս դերասան (մ. 2009 թ.)
1954՝ Վիկտոր Յուշչենկո, Ուկրաինայի 3-րդ նախագահը
Մահեր
1955՝ Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդել Paul Claudel ֆրանս. բանաստեղծ (ծն. 1868)
1975՝ Մինաս Ավետիսյան, հայ նկարիչ (ծ. 1928): 1975 թվականի փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մի քանի օր անց՝ փետրվարի 24-ին: Նրա մահվան հանգամանքները մինչ օրս մնում են ամբողջությամբ չպարզված