27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ակտիվիստների նկատմամբ քիչ առաջ կիրառված ոստիկանական ուժը խիստ անհամաչափ էր իրավիճակին: ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Ոստիկանության պետի ուշադրությունն է հրավիրում.
«Ադրբեջանցի պատգամավորների ներկայության մասով հայ հասարակության ցասումը 44 օրյա դաժան, հանցանքներով ուղեկցվող պատերազմից հետո խիստ բնական է: Ի՞նչ իմաստ կար ՀՀ քաղաքացիների մասին հավաքի ժամանակ ուղիղ եթերով խոսել «սրան, դրան» ձևակերպումներով:
Ադրբեջանցիների անվտանգության ապահովումը գուցե նաև ձեր աշխատանքն է, բայց անթուլատրելի է դա անել ՀՀ քաղաքացիներին նսեմացնելու գնով:
ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում ոստիկանների ագրեսիվ պահվածքի վրա՝ ակնկալելով կոշտ գնահատական քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անհամարժեք գործողությունների և խոսույթի մասով».- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀ ոստիկանությունը, ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով, բերման է ենթարկել Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ խաղաղ ակցիա իրականացրած ՀՅԴ Երիտասարդական միության անդամներին: Բերման է ենթարկվել նաև ակցիան լուսաբանող Երկիր մեդիայի լրագրողը: Այս պահին նրանք դեռ Ոստիկանության կենտրոն բաժանմունքում են:
Կարմիրբերետավորների բիրտ ուժի կիրռաման հետևանքով բերման ենթարկված աղջիկներից մեկի ձեռքը կոտրվել է: Շտապ օգնության մեքենայով նրան հիվանդանոց են տեղափոխել: