Մատվիենկո. Դաշնային խորհուրդը նախագահից դիմում է ստացել արտասահմանում ռուսական բանակի օգտագործման վերաբերյալ:
Այս պահին ընթանում է Խորհրդի նիստը՝ քննարկվում է Խորհրդին ուղղված Պուտինի դիմումը՝ թույլատրել ՌԴ զինված ուժերի օգտագործումը ՌԴ սահմաններից դուրս:
Այսօր Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ բարեկամության և համագործակցության պայմանագրերը։ Սենատորները միաձայն պաշտպանել են այս որոշումը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել էր «գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների մասնակցությամբ բանակցություններ վարել» ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի նախագծի նախապատրաստման շուրջ եւ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել այն ստորագրելու վերաբերյալ»։
Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը «որպես ինքնիշխան եւ անկախ պետություն» հրամանագրում հիմնավորված է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի «ժողովրդի կամարտահայտությամբ եւ «Մինսկի համաձայնություններին համապատասխան հակամարտության խաղաղ կարգավորումից Ուկրաինայի հրաժարումով»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրի ստորագումից հետո հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը ապահովել ՌԴ Զինված ուժերի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքում խաղաղության պահպանման գործառույթների իրականացումը։