16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ փետրվարի 22-ին Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի։
«Սա, ակնհայտորեն, նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման մեջ, և, իհարկե, այն հնարավոր դարձավ, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հասնելուց հետո, որն ընդհանուր առմամբ դեռ ամբողջությամբ լուծված չէ, սակայն լուծման հարցում առաջընթաց կա»,- ասել է ՌԴ նախագահը։
Հանդիպմանը ՌԴ նախագահը նշել է, որ Արցախի հարցում կան վեճեր: «Աշխատելու բան կա, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ գործընթացը խաղաղ ընթանա: Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ»,-նշել է Պուտինը:
Քիչ անց Պուտինը և Ալիևը բանակցությունների արդյունքները կներկայացնեն համատեղ ասուլիսում:
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ բանակցությունների արդյունքներով դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի։