Այսօր տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը:
«ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»,-նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ::