27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Արցախցի մարզիկ Դավիթ Հայրապետյանը 23 տարեկանում արդեն Հայաստանի, Եվրոպայի եւ Եվրասիայի աշխարհի չեմպիոն է, իսկ մուայթա մարզաձևով զբաղվում է 10 տարեկանից և տարիներ շարունակ տարբեր երկրներում պատվով բարձրացրել է հայկական եռագույնը:
Արցախյան 44-օրյա պատերազմում Դավիթ Հայրապետյանը մարտնչել է թշնամու դեմ ամենաթեժ կետերում: Հրետանու խոցման հետեւանքով մարզիկը վիրավորվել է, այժմ ձախ աչքի տեսողությունը 5 % է:
Պատերազմի ընթացքում վիրավորվելը մարզիկի կյանքից խլել է մեկ տարի, իսկ այդ ժամանակահատվածում Դավիթ Հայրապետյանը բուժվում էր, որպեսզի վերադառնա մեծ սպորտ: Չնայած լուրջ վնասվածքի եւ բժիշկների հակացուցումների՝ մարզիկը վերադարձել է սպորտ եւ կրկին բարձրացրել հայկական եռագույնը:
Դավիթ Հայրապետյանը մասնակցել է փետրվարի 18-ին Թուրքիայում կայացած մրցումներին: Առաջին իսկ մարտում հայ մարզիկը նոկաուդի է ենթարկել հակառակորդին:
Թուրքիայից հետո Դավիթ Հայրապետյանը մրցումներով մեկնելու է Մեքսիկա, որտեղ կայանալու է իր եւ Լատինական Ամերիկայի գործող չեմպիոն՝ Հուաքին Ռոմանի հետ մենամարտը:
Նշենք նաեւ՝ Հայաստանի սպորտային պատմության մեջ Մեքսիկայում Հայաստանը ներկայացրել է միայն մեկ մարզիկ: