44-օրյա պատերազմը քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների, ընդդիմության՝ Շուշիի հռչակագիրը դատապարտող նախագծի մերժման, ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ Ադրբեջանի կողմից քրեկան գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ հայտարարության մասին Oragir.news-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հետ։
Մանուկյանն անդրադարձավ ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ նշելով, թե որքանո՞վ կտա հանրությանը հուզող հարցերի պատասխանը, որքանո՞վ ընդդիմության չմասնակցելը կօգնի կամ կխանգարի հանձնաժողովի աշխատանքներին, և արդյոք պատշաճ քննություն կանցկացնի՝ չհետևելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի օրինակին։
Պատմական ակնարկ կատարելով արցախյան շարժման մասին՝ Մանուկյանն ասաց, որ Փաշինյանը չի հասկանում դրա բովանդակությունը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության կարևորությունը։ Պատգամավորը խոսեց նաև Շուշիի հռչակագրի վտանգավորության, «Հայաստան» խմբակցության բերած՝ հռչակագիրը դատապարտող մերժված նախագծի մասին։
Մանուկյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի այն հայտարարությանը, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամաբ։