կարևոր
6214 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-22 14:58

Պետդուման վավերացրեց Լուգանսկի ու Դոնեցկի հետ համագործակցության պայմանագիրը

Պետդուման վավերացրեց Լուգանսկի ու Դոնեցկի հետ համագործակցության պայմանագիրը

Ռուսաստանի պետական դուման վավերացրեց Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության, փոխօգնության վերաբերկալ պայմանագիրը։

Համապատասխան որոշումը կայացվեց րոպեներ առաջ։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել էր «գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների մասնակցությամբ բանակցություններ վարել» ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ «բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի նախագծի նախապատրաստման շուրջ եւ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել այն ստորագրելու վերաբերյալ»։

Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը «որպես ինքնիշխան եւ անկախ պետություն» հրամանագրում հիմնավորված է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի «ժողովրդի կամարտահայտությամբ եւ «Մինսկի համաձայնություններին համապատասխան հակամարտության խաղաղ կարգավորումից Ուկրաինայի հրաժարումով»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրի ստորագումից հետո հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը ապահովել ՌԴ Զինված ուժերի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքում խաղաղության պահպանման գործառույթների իրականացումը։