կարևոր
3220 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-22 11:57

Արցախը եղել, կա և մնալու է հայկական. Եվրանեսթի նիստում հայ պատագամավորների խոսքը

Արցախը եղել, կա և մնալու է հայկական. Եվրանեսթի նիստում հայ պատագամավորների խոսքը

Երևանում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են նաև ադրբեջանցի պատգամավորներ: 

Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ելույթում ընդգծեցե եվրոպական կառույցների վարած երկակի ստանդարտների մասին և հիշեցրեց, որ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած Ադրբեջանի պատերազմը որևէ լուրջ արձագանք չստացավ եվրոպական կառույցների կողմից, պատժամիջոցներ չկիրառվեցին: Արթուր Ղազինյանը կոչ արեց հետևել եվրոպական արժեքներին և հիշեցրեց, որ Ադրբեջանը և Թուրքիան Արցախի ժողովրդի դեմ հանցագործություն են կատարել՝ օգտագործելով ահաբեկիչներին, բայց մինչ օրս չեն պատժվել, ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել:

«Այսօր Հայաստանն էլ է վարակված պոպուլիզմով, բայց այն դա չի նշանակում, որ չենք կարող այդ հարցը լուծել»,-հայտարարեց հայ պատգամավորը:

Դիմելով ադրբեջանցի պատգամավորներին՝ Ղազինյանը նշեց. «Արցախը եղել, կա և մնալու է հայկական, դա աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունն է»,-ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ Ալիևի ցինիզմը հասել է նրան, որ ասում է՝ Արցախյան հակամարտությունը լուծված է, և այս հարցի վրա հրավիրեց Մինսկի խմբի ուշադրությունը։ Արթուր Խաչատրյանը խոսեց 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի գործողությունների մասին:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեր երկրի վրա հարձակվեցին ահաբեկիչները, իրավիճակը հանգեցրեց տարածաշրջանում անկայունության: Չնայած Մինսկի խմբի համանախպագահների կոչերին՝ զերծ մնալ ուժի կիրառումից, Ադրբեջանը շարունակում էր զենքի կիրառմամբ հարձակվել մեզ վրա, վնասել խաղաղ բնակչությանը, կանանց և երեխաներին: Շատ զինծառայողներ գերի ընկան, նրանցից շատերը այսօր էլ շարունակում են մնալ այդ վիճակում»,-ասաց նա:

Ադրբեջանը համարում է, որ խնդիրը պետք է լուծվի զինված ուժերի կիրառմամբ, նրանք որոշել են, որ Արցախի խնդիրը պետք է լուծել ուժով: Դա դեմ է միջազգային նորմերին, պատերազմը չլուծեց կոնֆլիկտը, այն, ինչպես առաջ, հիմա էլ կա: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Շատ դժվար է խոսել Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության մասին։ Ինչպե՞ս պետք է դրա վրա հույս դնել, երբ հայ ռազմագերիները շարունակում են մնալ Ադրբեջանում և ենթարկվել ստորացման: Ինչպե՞ս կարող ենք խոսել խաղաղ գործընթացի մասին, երբ ամեն օր մենք տեսնում ենք քսենոֆոբիայի դրսևորումներ Ադրբեջանի կողմից: Եվրոպան շարունակում է պահպանել լռություն․ այս պարագայում ավելի դժվար է խնդիրը լուծել, խոսել կարմիր գծերի և ընդհանուր արժեքների մասին: Կրկնակի ստանդարտները պետք է մերժվեն»,- ասաց նա:

«Ադրբեջանն ունի ստեղծագործական մոտեցման սեփական բրենդը, այն է՝ գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակել»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ունեցած իր ելույթում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Ադրբեջանի ասելով՝ Արցախում չկա հակամարտություն, ռազմագերիներ, 2020 թվականի պատերազմում չի կիրառվել արգելված զինատեսակներ, չի եղել մշակութային ժառանգության ոչնչացում, որն այսօր էլ չի արվում և ահաբեկիչներ չեն եղել մեր տարածաշրջանում, չկան Հայաստանի սուվերեն տարածքում կանգնած արդբեջանական զինված ուժերը»,-ասաց պատգամավորը: 

Դիմելով Ադրբեջանի պատվիրակությանը՝ Մամիջանյանը հեգնեց, թե ադրբեջանցիների համար  Հարավային Կովկասում երևի չեն աշխատում Մայստրիխյան պայմանավորվածությունները, ուստի կարելի է չնկատել հիմնահարցերը և չմտածել ապագայի մասին:Նիստի ժամանակ Հայկ Մամիջանյանը մեջբերում արեց Սերժ Սարգսյանի խոսքերից։

«Ցանկանում եմ ադրբեջանցի դիկտատորների կողմից հետապնդվող ՀՀ երրորդ նախագահի անունից հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս»,-ասաց նա: